> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.xosum.am/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Զանգերի կենտրոնի ակնարկ

> Ինչպես օգտագործել Xosum.am-ը զանգերի վերծանման, որակի ստուգման և թիմային վերահսկման համար։

Xosum.am-ի զանգերի կենտրոնի աշխատանքային հոսքը նախատեսված է օպերատորների խոսակցությունները վերծանելու, վերլուծելու և որակի վերահսկման համար։

<Info>
  Այս բաժինը նախատեսված է հաճախորդների սպասարկման, վաճառքի և որակի վերահսկման թիմերի համար, որոնք աշխատում են մեծ քանակի զանգերի հետ։
</Info>

## Հիմնական քայլերը

<Steps>
  <Step title="Ստեղծեք որակի ստուգացուցակ">
    Սահմանեք այն հարցերը, որոնցով պետք է գնահատվեն զանգերը։
  </Step>

  <Step title="Վերբեռնեք կամ փոխանցեք զանգերը">
    Կարող եք օգտագործել խմբային վերբեռնում կամ ծրագրային ինտեգրում։
  </Step>

  <Step title="Սպասեք վերծանմանը">
    Համակարգը խոսակցությունները վերածում է տեքստի։
  </Step>

  <Step title="Գործարկեք վերլուծությունը">
    Արհեստական բանականությունը գնահատում է զանգը ըստ ստուգացուցակի։
  </Step>

  <Step title="Վերանայեք արդյունքները">
    Աղյուսակում կարող եք զտել ըստ օպերատորի, բաժնի, հեռախոսահամարի կամ արշավի։
  </Step>
</Steps>

## Երբ օգտագործել այս հոսքը

* հաճախորդների սպասարկման որակի վերահսկում,
* վաճառքի զանգերի գնահատում,
* compliance կամ script adherence ստուգում,
* նոր օպերատորների ուսուցում,
* զանգերի մեծ ծավալի արագ վերլուծություն։

## Ով ունի հասանելիություն

Որակի ստուգացուցակները և զանգերի կենտրոնի վերլուծությունը հասանելի են բիզնես պլանի օգտատերերին։

<Tip>
  Եթե չգիտեք ինչ հարցերից սկսել, նախ կազմեք 5-10 պարզ հարց՝ ըստ ձեր օպերատորի պարտադիր խոսակցական սցենարի։
</Tip>

<Info>
  Բիզնես պլանի կամ զանգերի կենտրոնի լուծման համար լրացրեք [կապի ձևը](https://tally.so/r/3Evk5L?source=docs_call_center)։
</Info>
