> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.xosum.am/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Գործարկել վերլուծություն

> Ինչպես կիրառել որակի ստուգացուցակը մեկ վերծանված ձայնագրության վրա։

Վերլուծությունը կարելի է գործարկել միայն վերծանված ձայնագրության վրա։

<Info>
  Սա հարմար է այն դեպքում, երբ ուզում եք ձեռքով ստուգել առանձին կարևոր զանգ կամ փորձարկել նոր ստուգացուցակը մեծ խմբաքանակի վրա կիրառելուց առաջ։
</Info>

## Գործարկել վերլուծություն

<Steps>
  <Step title="Բացեք ձայնագրության մանրամասները">
    Ձայնագրությունը պետք է արդեն վերծանված լինի։
  </Step>

  <Step title="Անցեք Վերլուծություն ներդիր">
    Այստեղ երևում են նախկին վերլուծությունները և նոր վերլուծություն սկսելու կոճակը։
  </Step>

  <Step title="Ընտրեք ստուգացուցակը">
    Համակարգը կօգտագործի այդ ստուգացուցակի հարցերը։
  </Step>

  <Step title="Սկսեք վերլուծությունը">
    Արդյունքը կհայտնվի նույն բաժնում, երբ մշակումը ավարտվի։
  </Step>
</Steps>

Վերլուծությունը կստեղծվի որպես առանձին գրառում և կարող է ունենալ հետևյալ կարգավիճակները՝ **Սպասում է**, **Վերլուծվում է**, **Ավարտված**, **Չհաջողվեց**։

## Արդյունքները

Ավարտված վերլուծության վրա սեղմելով՝ բացվում են հարցերի պատասխանները, գնահատականները և մեկնաբանությունները։ Կարող եք նաև ավելացնել վերանայողի նշում՝ ձեր ներքին գնահատման համար։

## Ջնջել վերլուծություն

Եթե վերլուծությունը սխալ է գործարկվել կամ այլևս պետք չէ, կարող եք ջնջել այն ձայնագրության **Վերլուծություն** ներդիրից։

<Note>
  Ստուգացուցակի փոփոխությունը չի փոխում արդեն ավարտված վերլուծությունների snapshot-ը։ Նոր հարցերը կկիրառվեն հաջորդ վերլուծությունների վրա։
</Note>
