📡 API ինտեգրում xosum.am-ի հետ
xosum.am API-ն նախատեսված է կազմակերպությունների և բիզնես լուծումների համար, ովքեր ցանկանում են ավտոմատացնել ձայնային ֆայլերի վերծանման պրոցեսները՝ բարձր անվտանգությամբ և պարզ ինտեգրացիայով։ API-ն հասանելի է միայն մեր Business պլանի օգտվողներին։ Ինտեգրման համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ 👉 Կապ մեզ հետ🔐 Անվտանգություն և վավերացում
Մենք առաջին հերթին կարևորում ենք տվյալների անվտանգությունը։ Ձեր API մուտքը ապահովված է Bearer Authentication մեխանիզմով, որը ստանդարտ և անվտանգ մուքտի ձև է։ 🔑 Բոլոր API կանչերը պահանջում են հատուկ ստեղծված API բանալի, որը դուք կարող եք ստանալ ձեր հաշվի կարգավորումներից։📩 Յուրաքանչյուր վերծանման արդյունքը կարող է ավտոմատ առաքվել webhook-ի միջոցով՝ հավելյալ գաղտնիությամբ։
🧠 Ի՞նչ կարող եք անել API-ով
➕ POST /api/createTranscription
Ստեղծեք նոր վերծանման խնդրանք API-ի միջոցով՝ պարզ POST հարցումով։ Դուք կստանաք անվտանգ վերբեռնումի հղում (uploadUrl), որին կարող եք ուղարկել ձեր ձայնային ֆայլը։ Մշակումը սկսվում է ավտոմատ կերպով։
📌 Տվյալ պահին աջակցվում է միայն .mp3 ֆորմատը։
📬 Webhook ծանուցում
Որպեսզի ստանաք ավտոմատ ծանուցում (webhook) երբ վերծանումը պատրաստ է, տրամադրեք ձերwebhookURL-ը։Մեր համակարգը կուղարկի ձեզ վերծանման տեքստը, լեզուն, և մետադատան POST հարցման միջոցով։ Բոլոր webhook հարցումները ստորագրված են ձեր գաղտնիքով՝
webhookSecret, որը կարող եք գտնել կարգավորումներում, հավելյալ անվտանգության համար։
⚙️ Օգտակար տեղեկություններ
| Տարր | Նկարագրություն |
|---|---|
| 🔒 Վավերացում | Bearer Token՝ ձեր API բանալին |
| 📁 Ֆայլի ֆորմատ | միայն MP3 (audio/mpeg) |
| 🚀 Մշակման արագություն | 5-10 րոպե՝ 1 ժամ ձայնի համար |
| 🌐 Ստանդարտներ | SSL (TLS 1.2), HTTPS, Webhook Secret |
🤝 Պատրաստ եք սկսել?
API ինտեգրման համար կապ հաստատեք մեզ հետ՝ օգտագործելով հարցման ձևը։📘 Հաջորդ էջերում դուք կգտնեք API endpoint-ների մանրամասն բացատրությունը և օրինակներ։ (տերմինաբանությունը ճիշտ պահելու համար, API-ի տեխնիկական փաստաթղթերը ներկայացված են անգլերենով։ Հայերեն տարբերակի համար, խնդրում ենք դիմել մեզ։)
