Աշխատանքը սկսվում է վեբ հավելվածից՝ app.xosum.am։
1. Մուտք գործեք
Մուտք գործեք Գուգլ հաշվի միջոցով։ Եթե առաջին անգամ եք մտնում, հավելվածը կարող է բացել նախնական կարգավորման պատուհան՝ հարցնելով, թե ինչ նպատակով եք օգտագործելու Xosum.am-ը։2. Ընտրեք աշխատանքային հոսքը
- Խոսքից տեքստ — ձայնագրեք կամ վերբեռնեք աուդիո և ստացեք վերծանում։
- Տեքստից խոսք — գրեք տեքստ և ստեղծեք հայերեն ձայն։
- Պատմություն — գտեք և կառավարեք նախկին ձայնագրությունները։
- Արհեստական բանականությամբ վերլուծություն — բիզնես պլանի օգտատերերի համար՝ ստուգացուցակներով զանգերի որակի գնահատում։
- Ծրագրային ինտեգրում — բիզնես պլանի օգտատերերի համար՝ ավտոմատ վերբեռնումներ և արդյունքների ստացում։
- Վիճակագրություն — տեսեք օգտագործման ծավալները և խնայված ժամանակը։
3. Հասկացեք կրեդիտները
Խոսքից տեքստի համար օգտագործվում է վերծանման ժամանակ՝ ըստ աուդիոյի տևողության։ Տեքստից խոսքի համար օգտագործվում են առանձին կրեդիտներ։ Մնացորդները տեսանելի են Կարգավորումներ էջում։4. Առաջին արդյունքը
1
Բացեք Խոսքից տեքստ բաժինը
Սա ամենահարմար սկիզբն է, եթե ուզում եք արագ ստանալ առաջին վերծանումը։
2
Վերբեռնեք ֆայլ կամ ձայնագրեք խոսքը
Ընտրեք պատրաստի աուդիո ֆայլ կամ ձայնագրեք անմիջապես բրաուզերից։
3
Սպասեք արդյունքին
Վերբեռնումից հետո հավելվածը կբացի վերծանման մանրամասների էջը։
Բիզնես պլանի, զանգերի կենտրոնի կամ մեծ ծավալի օգտագործման համար կապվեք մեզ հետ՝ դիմումի ձևով։
